‘ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել «Ռեալին»’

726

ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել Մադրիդի «Ռեալին» անօրինական տրանսֆերներ չկատարելու փաստն ապացուցելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Կազմակերպությունը նախորդ ամիսների ընթացքում հետախուզություն է անցկացրել մադրիդյան ակումբում և խոսքը վենեսուելացի երկու պատանի ֆուտբոլիստների մասին է: 12-ամյա Մանուել Գոդոյը և Ֆերնանդո Մասիասը 2012-ին փորձաշրջան են անցել «Ռեալում» և ակումբը պայմանագիր էր կնքել նրանց հետ:

Եթե «Ռեալը» չկարողանա ապացուցել, որ պայմանագիր չի կնքել այդ ֆուտբոլիստների հետ, ապա կզրկվի տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նույն մեղադրանքով ՖԻՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» զրկել է երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից:

Նախորդ հոդվածը‘2014 թվականն այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԽՔ-ի պաշտոնը անձնական օգտագործման պաշտոն էր. «ՉԻ»’