‘
ՖԻՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բողոքը՝ իր նախկին ակումբ «Բարսելոնա»-ի դեմ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը պետք է 40 միլիոն եվրո հավատարմության բոնուս ստանար «կապտանռնագույններ»-ից, բայց ՊՍԺ տեղափոխվելուց հետո «Բարսելոնա»-ն հրաժարվեց վճարել այդ գումարը՝ համարելով, որ Նեյմարը խախտել է պայմանը: Արդյունքում բրազիլացին բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, բայց մերժում է ստացել:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն, իր հերթին, ցանկանում է 26-ամյա Նեյմարին դատի տալ: Ակումբը պայմանագիրը երկարաձգելու համար 75 միլիոն եվրո է վճարել բրազիլացուն:
‘