ՖԻՖԱ-ն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորին ԱԱ 2022-ից զրկելու հետ

232

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորի հավաքականին Կաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հնարավոր որակազրկման հետ։ Չիլիացիների բողոքը կապված էր պաշտպան Բայրոն Կաստիլյոյի ծննդյան վկայականի կեղծման հետ,  հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չիլիացիները ՖԻՖԱ-ին բողոք են ներկայացրել Բայրոնի և Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ կեղծ ծննդյան վկայական օգտագործելու, ինչպես նաև նշված խաղացողի կեղծ ազգության համար:

Ըստ չիլիական կողմի՝ Դավիդե Կաստիլյոն, իբր, ծնվել է Տումակո քաղաքում, 1995 թվականի հուլիսի 25-ին, այլ ոչ թե 1998 թվականի նոյեմբերի 10-ին, Էկվադորի Ջեներալ Վիլյամիլ քաղաքում:

Սակայն ՖԻՖԱ-ն կրկին չի գտել այս տվյալները հաստատող փաստեր, ուստի չիլիական կողմի բողոքարկումը մերժվել է։

Նախորդ հոդվածըԳերմանիայի ՆԳՆ-ն կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին ԵՎՐՈ 2024-ից
Հաջորդ հոդվածըԱրտետան՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ