‘
ՖԻՖԱ-ն հրապարակել է «Տարվա ֆուտբոլիստ» անվանակարգի թեկնածուներին: Հատկանշական է, որ թոփ-10-ում տեղ չի գտել Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են՝
Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»/«Յուվենտուս»), Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Էդեն Ազար («Չելսի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Կիլիան Մբապպե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Ռաֆաել Վարան («Ռեալ»):
‘