‘ՖԻՖԱ-ն ուշադրություն չի դարձրել Բունդեսլիգայում տեղի ունեցած արտառոց դեպքին’

1242

ՖԻՖԱ-ն միջոցներ չի ձեռնարկի Գերմանական ֆուտբոլային միության (DFB) դեմ՝ Բունդեսլիգայի առաջնության խաղում ֆուտբոլիստին ցույց տված քարտը չեղյալ հայտարարելու առիթով։ DFB-ն չեղյալ է հայտարարել «Ֆրայբուրգից» Նիլս Պետերսենի դեղին քարտը «Շալկեի» հետ խաղում, քանի որ դեղին քարտը ցույց տալու պահին խաղացողը թիկունքով էր կանգնած մրցավարին ու չի հասկացել, որ իր դեմ կարգապահական տույժ է կիրառվել։ Հետագայում Պետերսենը կրկին խախտում է կատարել ու ստացել երկրորդ դեղին քարտը:

Գերմանական ֆուտբոլայլն միության միջնորդ կոմիտեն անցած շաբաթ կայացած նիստում չեղյալ հայտարարեց Պետերսենի մեկխաղյա որակազրկումը։

Մի քանի մասնագետներ քննադատել են այս որոշումը, իսկ նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերն ասել է, թե DFB-ն վտանգավոր նախադեպ է ստեղծել, որը ՖԻՖԱ-ն անմիջապես պետք է ուղղի։ Սակայն ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դա ներքին հարց է, և իրենք չեն խառնվի այդ գործին։

Պետերսենի հետ դրվագում «Ֆրայբուրգի» մարզիչ Կրիստիան Շտրայխը շատ բուռն արձագանքեց մրցավարի որոշմանը, որի պատճառով ինքն էլ հեռացվեց։ Այսօր նրան էլ տուգանեցին 15 հազար եվրոյով, բայց որոշեցին չորակազրկել։

Նախորդ հոդվածը‘Mirror. Ռեշֆորդը կարող է Մոուրինյոյի պատճառով հեռանալ «Ման. Յունայթեդ»-ից’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. «Ես չեմ պատրաստվում աշխատել Իտալիայի հավաքականի հետ»’