‘ՖԻՖԱ-ն ու իտալական ակումբները ցավակցել են Աստորիի ընտանիքին’

1222

ՖԻՖԱ-ն ցավակցական ուղերձ է հղել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան առթիվ։ «Մեր մտքերը 31 տարեկանում կյանքից հեռացած Դավիդե Աստորիի ընտանիքի ու ընկերների հետ են»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում։

Աստորիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել նաեւ A Սերիայի գրեթե բոլոր ակումբները։

Հիշեցնենք, որ իտալացի 31-ամյա պաշտպանին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել գտնվող հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։

Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Դեպքի պատճառով հետաձգել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։


Նախորդ հոդվածը‘Catalunya Ràdio. Ինիեստան վնասվածքի պատճառով բաց կթողնի 1 ամիս’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրի. 30 տարեկան էի, երբ Գվարդիոլան ինձ սովորեցրեց խաղալ ֆուտբոլ’