‘
Մայիս ամսին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ կազմակերպությունը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և «Յուվենթուս»-ին՝ ներկայացնելով ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման բոլոր մանրամասները: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մամուլը գրեց, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան այդ գործարքից 50 միլիոն եվրո է աշխատել:
Հիմա ՖԻՖԱ-ն հաստատել է, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկի՝ կապված «կարմիր սատանաներ»-ի գործողությունների հետ, բայց թուրինյան ակումբի դեմ կարգապահական հետաքննություն կանցկացվի:
«Մենք կարող ենք հաստատել, որ «Յուվենթուս»-ի դեմ կարգապահական գործ է հարուցվել: Չենք պատրաստվում հեռակա մեկնաբանություններ անել, քանի որ հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղարը:
Հաղորդվում է, որ Ռայոլայի պայմանավորվածությունը իտալական գրանդի հետ կարող է խախտած լինել ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, ըստ որի՝ արգելվում է երրորդ կողմի միջամտությունը տրանսֆերային գործարքներին:
Եթե նրանց մեղավորությունը հաստատվի, ապա «Յուվենթուս»-ը կարող է պատժվել գումարային տուգանքով կամ տրանսֆերային արգելքով:
‘