‘ՖԻՖԱ-ն սեփական հետաքննությունը կանցկացնի Տրուխիլիոյի կոռուպցիայի գործով անցնող անձի վերաբերյալ’

1272

ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեի քննչական պալատը գործ է հարուցել կազմակերպության մարզական մարկետինգի խորհրդատու Միգել Տրուխիլիոյի վերաբերյալ։ Մարտին 65-ամյա կոլումբիացին նյույորքյան դատարանում նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել ՖԻՖԱ-ում կոռուպցիայի 4 կետերով, ներառյալ՝ փողերի լվացման նպատակով հանցավոր պայմանավորվածությունը և էլեկտրոնային միջոցների օգտագործման միջոցով խարդախությունը։

2015-ի մայիսի վերջերին ծագեց ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր սկանդալը։ Կազմակերպության նախագահի ընտրություններից 2 օր առաջ Ցյուրիխի հյուրանոցում ԱՄՆ հարցապնդման համաձայն շվեյցարական ոստիկանությունը կոռուպցիայի կասկածանքով ձերբակալեց 7 բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեղադրանքներ ներկայացվեցին 14 նախկին և գործող ֆուտբոլային ֆունկցիոներների։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով 24 տարվա ընթացքում նրանք 150 մլն դոլարի կաշառք են վերցրել։

Դեկտեմբերի 3-ին Ցյուրիխում ձերբակալվեցին ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահը, Հոնդուրասի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալֆրեդ Հավիտը և Պարագվայից ԿՈՆՄԵԲՈԼԻ ղեկավար Խուան Անխել Նապոուտը։

Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչը պաշտոնապես հաստատեց, որ մեղադրանքներ են հարուցվել ՖԻՖԱ-ի 16 ֆունկցիոներների նկատմամբ։ Դրանց թվում են Գվատեմալայից ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ռաֆայել Սալգուերոն և Գվատեմալայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էկտոր Տրուխիլիոն։

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը դատի կտա իրեն դոպինգ օգտագործելու մեջ մեղադրած բժշկին’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Արդարացի չէ, որ ես չեմ կարող ներկա լինել «Եվրո-2016»-ին» ‘