Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան սպառնում է հեռացնել Բրազիլիայի ազգային հավաքականներին եւ ակումբներին միջազգային մրցումներից, եթե հունվարին նախատեսված Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունում տեղի ունենա երկրի դատական մարմինների եւ իշխանության միջամտություն, հաղորդում է Associated Press-ը։
Ռիո դե Ժանեյրոյի դատարանը դեկտեմբերի 7-ի որոշումով դադարեցրել է անցած տարի ընտրված Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրված Էդնալդո Ռոդրիգեսի եւ նրա նշանակած պաշտոնյաների լիազորությունները՝ համարելով, որ անցած տարվա ընտրություններում եղել են խախտումներ։
Ռիոյի դատարանի որոշմամբ՝ Բրազիլիայի գերագույն մարզական դատարանի նախագահ Խոսե Պերդիզային նշանակել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է հունվարին կազմակերպի նոր ընտրություն։
ՖԻՖԱ-ն դատական իշխանության միջամտությունը համարում է անթույլատրելի։