‘ՖԻՖԱ-ն տուգանել է Գերմանիայի ներկայացուցիչներին՝ Շվեդիայի պահեստայինների նստարանի մոտ գոլը նշելու համար’

1294

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է Գերմանիայի հավաքականի մենեջեր Գեորգ Բեխլաուին և թիմի մամուլի քարտուղար Ուլրիխ Ֆոյգտին։

Գերմանական ազգային թիմի աշխատակիցները մեղադրվում են Շվեդիայի հավաքականի հետ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ անպատշաճ վարքագծի մեջ (2-1)։ Հաղթական գոլից հետո, որը խփեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, Բեխլաուն և Ֆոյգտը սկսեցին անհարկի վարքագիծ դրսևորել՝ նշելով գոլը։ Տուգանքը 5 հազար շվեյցարական ֆրանկ է։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի կոմիտեն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Գերմանական ֆուտբոլային միությունը, ինչպես նաև Բեխլաուն և Ֆոյգտը, ժամանակին ներողություն են խնդրել շվեդներից։

Նախորդ հոդվածը‘Ներգաղթի վերաբերյալ օրինագիծը տապալվել է’
Հաջորդ հոդվածը‘Վաչագան Ղազարյանը կալանավորվել է’