ՖԻՖԱ-ն Սերբիայի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին տուգանել է քաղաքական հայտարարությունների համար, հայտնում է AP-ն:
Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 21,300 դոլարով: Սերբերը տուգանվել են Բրազիլիայի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղից (0-2) առաջ հանդերձարանում կախած դրոշի համար, որտեղ Կոսովոն պատկերված է Սերբիայի կազմում։
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան 53 հազար դոլար տուգանվել է այն բանի համար, որ իրենց երկրպագուները վիրավորել և ծաղրել են սերբական արմատներ ունեցող Կանադայի հավաքականի դարպասապահ Միլան Բորյանին։
Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը չորրորդն տեղն էր զբաղեցրել իր խմբում և չէր շարունակել պայքարը Քաթար-2022-ում, իսկ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 9-ին կմրցի Բրազիլիայի հավաքականի հետ: