‘ՖԻՖԱ-ն քաղաքական ցուցապաստառի համար տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը’

679

ՖԻՖԱ-ն 30 հազար շվեյցարական ֆրանկով տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը Սլովենիայի հետ ընկերական խաղից առաջ (2:0) քաղաքական  ցուցապաստառ ներկայացնելու համար,-հաղորդում է այս կազմակերպության կայքը: Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 7-ին Բուենոս Այրեսում: Ֆուտբոլիստները իրենց թիմի ավանդական լուսանկարահանման ժամանակ ցուցադրել են մի կտավ, որի վրա գրված է եղել՝ «Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային»:

Ինչպես նշված է «Վիկիպեդիայում», 1982 թվականին Մալվինյան կղզիների շուրջ ծագել  է անգլո-արգենտինյան կոնֆլիկտ: Ապրիլի 2-ին Արգենտինան ռազմական գործողություն է կատարել՝ կղզիների հանդեպ հաստատելով իր վերահսկողությունը: Սակայն Մեծ Բրիտանիան արձագանքել է դրան՝ կղզին վերադարձնելու համար այնտեղ ուղարկելով խոշոր ռազմածովային նավատորմ: Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Արգենտինան պարտություն է կրել, սակայն շարունակում է վիճարկել թե կղզիների անվանումը, թե տարածքային պատկանելիությունը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց. կան տուժածներ’