‘
Լա Լիգայի այն հանդիպումները, որոնք նախատեսված են անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին Մադրիդում տեղի է ունեցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Իսպանիայի վարչապես Պեդրո Սանչեսի հանդիպումը, որի ժամանակ 3-ն էլ դեմ են արտահայտվել Հյուսիսային Ամերիկայում Լա Լիգայի հանդիպումներ անցկացնելու որոշմանը: Կողմերի կարծիքով այդպիսով բիզնեսն ավելի է կարևորվում ֆուտբոլից, ինչն անթույլատրելի է:
Նշենք, որ իսպանական Պրիմերայի բոլոր ակումբների ավագները ևս դեմ են այդ որոշմանը:
‘