‘ՖԻՖԱ. Տարվա ֆուտբոլիստի կոչման հավակնորդները’

1030

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ)  հայտարարել է 2019 թ. լավագույն ֆուտբոլիստի՝ The Best մրցանակի հավակնորդներին։ Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին Միլանում։

Հաղթողը որոշվելու է մարզիչների և ազգային հավաքականների ավագների, լրագրողների և երկրպագուների քվեարկության ճանապարհով։ sport-express.ru-ի հաղորդմամբ, երկրպագուները կարող են անել իրենց ընտրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում մինչև օգոստոսի 19-ը։

Հավակնորդներն են՝

Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»)
Ֆրենկի Դե Յոնգ (Հոլանդիա, «Այաքս» / «Բարսելոնա»)
Մատեյս Դե Լիգտ (Հոլանդիա, «Այաքս» / «Յուվենտուս»)
Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի» / «Ռեալ»)
Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)
Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
Լիոնել Մեսի (Արգենտիա, «Բարսելոնա»)
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»)

Նախորդ հոդվածը‘Մեդվեդև․ Տոկիոյի դժգոհությունը մեզ չի անհանգստացնում, Կուրիլները մերն են’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը դիտարկում է Վենեսուելան շրջափակելու հարցը’