‘
Բրազիլական դատարանն այսօր «Ֆլամենգոյի» նախկին դարպասապահ եւ ավագ Բրունո Սոուզային դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Սոուզան մեղադրվում էր ավազակախումբ ստեղծելու եւ իր ընկերուհու՝ ֆոտոմոդել Էլիզա Սամուդիոյի դաժան սպանության մեջ՝ ալիմենտներից խուսափելու համար:
Դարպասապահի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է վճիռը:
Մեղադրող կողմը նշել էր, որ Բրունոն կազմակերպել էր Էլիզա Սամուդիոյի առեւանգումն ու սպանություն ութ մարդու հետ միասին, որոնց թվում է եղել նաեւ Բրունոյի նախկին կինը՝ Դայանան, նրա մորաքրոջ տղան, ինչպես նաեւ ոստիկանության սպա Լուիս Սանթոսը:
Ըստ մեղադրական եզրակացության, «Ֆլամենգոյի» նախկին դարպասապահը սպանությունը կազմակերպել է այն բանից հետո, երբ Էլիզան խոստացել է դատարան դիմել՝ ապացուցելու համար, որ Բրունոն իր երեխայի հայրն է:
‘