‘«Ֆլեշի» Բարսեղը մենաշնորհները լուրջ խնդիր է համարում. Մամուլ’

1011

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է: «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Բարսեղ Բեգլարյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վերացնել տնտեսության մեջ առկա մենաշնորհները: «Այ, դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով»,- պատասխանել է նա:

Դիտարկմանը, թե մենաշնորհների մեջ Ձեզ էլ են մեղադրում, ավելին` Կառավարությանն ուղարկված ՀԱԿ հարցապնդման մեջ նշվում է ոչ միայն դրա, այլեւ` Ձեր հայտարարագրի մասին, Բարսեղ Բեգլարյանն ասաց. «Չէ, չգիտեմ, չեմ ուզում այս մասին խոսել»:

Նախորդ հոդվածը‘Ինչ է լինում, երբ Ս.Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ մասնակցում է հուշարձանի բացմանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ձրիակեր, նենգ հարկայինի պետը և աշխատող աբովյանցիները. Մամուլ’