Գերմանիայի ֆուտբոլային միությունը մտադիր չէ հեռացնել ազգային թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո։
«Բոլորս վստահ ենք, որ Եվրո-2024-ը մեր երկրում կլինի ֆուտբոլի զարգացման հրաշալի հնարավորություն։ Մեր նպատակն է այդ մրցաշարը դարձնել նաեւ մարզական հաջողություն։ Մենք ամբողջովին վստահում ենք Ֆլիկին։ Նա կկարողանա լուծել այդ խնդիրը իր թիմի հետ»,- ասել է Միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը։
Ֆլիկը նույնպես հայտարարել է, որ կաշխատի թիմի հետ մինչեւ Եվրոպայի առաջնությունը։