Ֆլիկն ազատվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

84

Հանսի Ֆլիկն ազատվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի միության կայքը:

Պաշտոնից ազատվել են նաև գերմանացի մասնագետի երկու օգնականները: 

Գերմանիայի ֆուտբոլի միությունը հայտնել է, որ հնարավորինս շտապ կլուծվի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու հարցը:

58-ամյա Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի ղեկին էր 2021 թվականից: Նրա գլխավորությամբ գերմանացիներն անցկացրին 25 խաղ, որոնցում տարան 12 հաղթանակ, կրեցին 6 պարտություն, իսկ 7 խաղ ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև Մյունխենի «Բավարիայում» և «Հոֆենհայմում»: Ազգային հավաքականում նա նախկինում եղել է նաև գլխավոր մարզչի օգնական և մարզական տնօրեն:

Նախորդ հոդվածըՈրոշել են թույլ տալ
Հաջորդ հոդվածըՊետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց մոտեցումով»