‘
5 քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը համաձայն չէ իր մրցակից Մենի Պակյաոյի գլխավոր մարզիչ Ֆրեդի Ռոուչի հետ, ով բազմիցս հայտարարել է, որ Աստված ֆիլիպինցու կողմից է:
«Աստված սիրում է բոլորին: Ես մարտիկ եմ, եւ դա է իմ կոչումը: Հավատում եմ Աստծուն եւ սիրում եմ նրան: Չեմ կարծում, որ Աստված կընտրի մեզանից որեւէ մեկին: Այս թեմայի շուրջ ամեն մեկն իր կարծիքն ունի: Անկախ նրանից դու ամերիկացի ես, ֆիլիպինցի, աֆրիկացի, թե ասիացի, մարդիկ աջակցում են նրան, ում ցանկանում են: Համոզված եմ, որ ես Ֆիլիպիններում երկրպագուներ ունեմ: Չեմ կասկածում, որ ամերիկացիների մի մասն էլ աջակցում է Մենիին»,_ Մեյվեզերի խոսքերն է մեջբերում Boxingscene.com-ը:
Հիշեցնենք, որ Պակյաո-Մեյվեզեր մենամարտը տեղի կունենա մայիսի 2-ին՝ Լաս Վեգասում:
‘