‘Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում’

757

 

Դեկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Այդ մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից: Քննարկվել են երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու և հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա:

 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում «Ազատություն» ռադիոկայանի կայքը կրկին հասանելի է’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic՝ Արոնյան – Անանդ. Ուղիղ’