‘
«Ֆլորենս» անունը կրող սաստիկ փոթորիկը շարժվում է դեպի Հարավային և Հյուսիսային Կառոլինա: Ռիսկի գոտում արտակարգ դրություն է հայտարարվել, 187 մղոն երկարությամբ առափնյա գոտում համընդհանուր տարհանում է կատարվում:
Տարհանվելու է մոտավորապես մեկ միլիոն մարդ՝ բնակիչներ, ծառայողներ և զբոսաշրջիկներ:
«Ֆլորենսը» կարող է դառնալ վերջին 30 տարիների ընթացքում ամենակործանարար փոթորիկն այդ տարածաշրջանում:
Փոթորկի ուժգնությունը գնահատվում է 4 միավոր՝ հնարավոր հինգից:
Ամենաբարձր մակարդակը՝ 5 միավոր, ունեցել է «Իրման»՝ 2017 թ. ամենամահաբեր ատլանտյան փոթորիկը, որն ստացել է «տասնամյակի փոթորիկ» անվանումը:
Փոխանցում է BBC-ն:
‘