‘Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Մբապեի ընտանիքի անդամներին’

1875

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հանդիպի «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքի անդամներին: Այս մասին վստահեցնում է Téléfoot-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Պերեսը փորձել է համոզել Մբապեի հարազատներին, որ «արքայական» ակումբը նրա կարիերայի շարունակության լավագույն տարբերակն է:

Նշվում է նաև, որ «Ռեալ»-ը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն և «Միլան»-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարուման բանավոր համաձայնության են հասել մադրիդյան գրանդի հետ:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողի տրանսֆերը’