‘Ֆլորենտինո Պերես. «Երբ ֆուտբոլիստները, ունենալով գործող պայամանագիր հեռանում են, դա արդեն նրանց գործն է»’

596

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստներ Անխել դի Մարիայի և Խաբի Ալոնսոյի հեռանալը ակումբից:

«Ես այս պաշտոնը զբաղեցրել եմ  2000 թվականին: Այդ ժամանակից ի վեր շատ ֆուտբոլիստներ են եկել մեզ մոտ, շատերն էլ հեռացել են թիմից: Դի Մարիան և մյուսները միշտ կզգան մեր հարգանքը, երախտագիտությունն ու սերը:

Երբ ֆուտբոլիստները հեռանում են այլ ակումբ՝ ունենալով գործող պայմանագիր, ապա դա արդեն նրանց ընտրությունն է: «Ռեալը» միշտ հարգել է կնքված պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Դի Մարիայի ֆինանսական պահանջները արդարացի էին, սակայն մենք չէինք կարող բավարարել դրանք:

Ես հարգում եմ Ալոնսոյին: Նա մեզ մոտ եկավ իրեն բաց թողնելու խնդրանքով: Նա կարծում էր, որ այդպես ավելի լավ կլինի թե’ իր, թե’ ակումբի համար: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և բավարարեցինք ֆուտբոլիստի խնդրանքը: Խաբին մոտենում է իր կարիերայի ավարտին, և դա նրա որոշումն էր:Մենք այս դիրքում ֆուտբոլիստների լավ ընտրություն ունենք՝ Կրոսը, Իլյարամենդին»,-ասել է Պերեսը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. ՀՀԿ-ի կազմակերպած քաղաքական երիտասարդական ֆորումի մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական տեսակետից ոչ պատշաճ նորաձևություն (լուսանկարներ)’