‘
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ակումբի նախկին խաղացող Զինեդին Զիդանը կարող է մարզիչ դառնալ:
«Զիդանն իսկապես ցանկանում է մարզիչ դառնալ, եւ դա ինձ դուր է գալիս: Սակայն կարծում եմ, որ այժմ Զինեդինը չի ցանկանում առաջին շարքերում լինել: Հաջորդ շաբաթ Զիդանը Մադրիդ կգա եւ մենք կքննարկենք բոլոր տարբերակները:
Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա հիանալի մարզիչ է, որը, ինչպես գիտենք, մեզ հետաքրքրում է: Բայց նա աշխատում է այլ ակումբում, ունի գործող պայմանագիր: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մրցաշրջանում Զիդանը կզբաղեցնի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:
‘