
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ Իրանին թույլ է տվել ամրացնել իր դիրքերը։
Այդ մասին հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը հավակնում է 2024 թ․ ընտրություններում առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից։
«Իրանը ֆինասավորում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իրանը ֆինասավորում է «Հեզբոլլահին»։ ․․․ Խնդրի էությունն այն է, որ Բայդենը թուլացրել է ամերիկյան պատժամիջոցները։ Հսկայական դրամական միջոցներ են հոսում այդ երկիր»,- պնդում է Դեսանտիսը։
Քաղաքական գործիչը մասնակցել է դեբատներին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հետ, որը նույնպես հավակնում է մասնակցել նախագահական ընտրություններին՝ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։