‘Ֆլորիդայում անձրևի պատճառով 47 մեքենա է բախվել իրար ‘

736

Ֆլորիդայի  ավտոմայրուղիներից մեկում արտակարգ  պատահար է տեղի ունեցել: Բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով շղթայական ռեակցիա է առաջացել՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ներգրավելով 47 մեքենա: Վթարի պատճառով 53 մարդ է տուժել, որոնցից 22-ը անհապաղ հոսպիտալացման կարիք են ունեցել, փոխանցում է NBC News-ը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ՃՏՊ-ի պատճառը եղել են անբարենպաստ եղանակային պայմանները: Հորդ անձրևի և ուժգին քամու պայմաններում վարորդները փորձել եմ մեծ արագություն զարգացնել:

Նախորդ հոդվածը‘Վաղը Ուգո Չավեսը կփորձի 3-րդ անգամ վերընտրվել Վենեսուելայի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Ռոնալդուն դժգոհ է, որ ոչ թե իրեն, այլ Ինյեստային են ճանաչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ’