‘Ֆյուլեի խոսքերը Գալուստ Սահակյանի համար «ասնավանի» չեն’

891

Չնայած նրան, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւս հայտարարում է, որ Ասոցացման համաձայանագիրն ու Մաքսային միությունն անհամատեղելի են, իշխանությունները շարունակում են ակնարկել, որ Ասոցացման համաձայնագիրն, այդուհանդերձ, կնախաստորագրվի:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Ֆլուլեի ասածն առիթ չէ, որ Հայաստանը մտածի իր աշխատանքները Եվրամիության հետ դադարեցնելու մասին: Սահակյանն ընդգծեց, որ գործընթացների հիմնական պատասխանատուն Ֆյուլեն է, նրա վրա է դրված գործընթացը մինչև վերջ հասցնելը, բայցեւ նկատում է, որ երկրորդ կողմից պաշտոնական տեսակետ դեռ չի հաղորդվել:

Yerkir.am-ի դիտարկմանը` ՀՀ իշխանությունները չե՞ն ուզում ընկալել կամ ընդունել, որ ԵՄ-ը չի ցանկանում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա ցանկություն չի, դա գործընթացներ են, որը մեր մոտ ամրագրված է, և մենք շարունակում ենք աշխատել: Կարծում եմ, որ արդյունքներ կունենանք, համենայն դեպս՝ մենք այդ ճանապարհով ենք ընթանում»:

Նախորդ հոդվածը‘Ցտեսություն, Աղվան Հովսեփյան. Գլխավոր դատախազը հեռանում է ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԱԹՀ-ը մահապարտների գրոհ է նախապատրաստում’