‘
Ռամիլ Սաֆարովի կատարած հանցագործությունը ներելը և նրան փառքի արժանացնելը սխալ քայլ էր, այսօր երեւանում տեղի ունեցած՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Երեւանում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության համաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Թույլ տվեք իմ խորին ափսոսանքն արտահայտել խաղաղ գործընթացին եւ ճշմարտությանը հասցված վնասի համար, որը կատարվել է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով եւ փառքի արժանացնելով, -ասել է նա:
«Ես արդեն խոսեցի համագործակցության և ինտեգրման կարևորության մասին, սակայն մեկ այլ կարևոր միտք էլ կա, որով ես ցանկանում եմ կիսվել: Խոսքը խաղաղության մասին է: Ես գիտակցում եմ, որ հայ ազգի համար բավականին դժվար իրավիճակ է և խորապես հարգում եմ հայերի զգացմունքները: Սակայն, միևնույն ժամանակ, կոչ եմ անում խոսքերում և գործողություններում զսպվածություն պահել: Միայն խաղաղության և կայունության հաստատման դեպքում մենք կկարողանանք հասնել մեր առջեւ դրված մնացած նպատակներին»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն:
‘