‘
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ընդլայնման եւ եվրոպական քաղաքակնության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկ երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպման մասին հաղորդագրությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումը: Նալբանդյանը ընդգծել է, թե Հայաստանը ցանկություն ունի շարունակել ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ գործընկերությունը, որը միաժամանակ չէր հակասի ՄՄ-ում Հայաստանի անդամությանը:
Իր հերթին Ֆյուլեն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել նոր իրողությունները, այդ թվում գործընկերների հետ կոնսուլտացիաներ իրականացնել, եւ այժմ գտնվում են Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ ԵՄ անդամ պետություններին տեղեկացնելու եւ նրանց հետ կոնսուլտացիաներ վարելու գործընթացում:
«Սակայն, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ: Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որը մենք այս պահին ունենք, ՄՄ-ում ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի հետ խնդրահարույց է: Մենք մտադիր ենք հարգել մեր գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու ինտեգրացիոն եւ համագործակցության այն սահմանները, որոնք նրանք կցանկանային շարունակել, եւ վստահ ենք, որ բոլորի շահերից է բխում՝ հետագայում եւս ամրապնդել այն, ինչին հասել ենք Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թարգմանությունը՝ iLur.am-ի
‘