‘Ֆյուլեն ողջունում է Հայաստանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու Եվրախորհրդարանի որոշումը’

1030

ԵՄ ընդլայնման հարցերի և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գոհունակություն է հայտնել Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի շուրջ համաձայնագրի ընդունման առնչությամբ:

Twitter-ի իր միկրոբլոգում Ֆյուլեն, մասնավորապես, գրել է. «Ես ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի շուրջ համաձայնագրին: Դա կմեծացնի մարդկանց տեղաշարժվելու հնարավորությունները»:

Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը սիրիահայերին կտրամադրի 16 կգ պարենային զամբյուղ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ ներկայացուցիչները Տիգրան Առաքելյանի հարցով հարցադրումներ կանեն ՀՀ իշխանություններին ‘