‘
Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման նախօրեին Մեդիամաքս-ը մի քանի հարց է ուղղել Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
— Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:
— ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
— Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն եւ ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու):
— ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները:
Շարունակությունը՝ այստեղ
‘