‘Ֆյուլե.Մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ ‘

1063

Hetq.am-ը ներկայացրել է Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հհանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ելույթը.

Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ, 

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում  է: Այն խոստանում է ընդգծել արևելյան եվրոպական հարևան մի շարք պետությունների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը:Հստակ  է, որ սխալմամբ այն որոշ ատյաններում ընկալվում է որպես վտանգ: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, այն է, որ լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ: 

Եվրոպական միության քաղաքականությունը արևելյան հարևան պետությունների նկատմամբ մշտապես եղել է խիստ հստակ: Մեր ընդհանուր շահերը թելադրում են, որ պետք է համագործակցենք  մեր արևելյան հարևան պետությունների հետ մեր մայրցամաքում բարեկեցության և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ: 1994 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրերով արդեն իսկ նախատեսվում էր ազատ առևտրի գոտու ստեղծումը: 2004 թվականին մեկնարկած իրագործելիության  ուսումնասիրությունները առաջ բերեցին «խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» ստեղծման գաղափարը` որպես «նոր կատարելագործված համաձայնագրերի»  անբաժանելի մաս, որոնք հետագայում կոչվեցին Ասոցացման համաձայնագրեր և առաջարկվեցին 2006 թվականին: ԽՀԱԱԳ-ների շուրջ առաջին բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին Ուկրաինայի հետ` ԱՀԿ-ի անդամ դառնալուց անմիջապես հետո: Այնուհետև, Հանձնաժողովի 2008 թվականի հաղորդակցության հիման վրա 2009 թվականի Պրագայի գագաթնաժողովի ընթացքում մեր արևելյան գործընկերներին առաջարկվեց ստեղծել Արևելյան գործընկերությունն ու հաստատել քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման մեր համատեղ նպատակը, որն ամրապնդվում է ԱՀ/ԽՀԱԱԳ-ներով: Ի սկզբանե՝ Եվրոպական խորհրդարանը լրջորեն սատարել է  Եվրոպայի այս հատվածի` թե’ քաղաքական թե’ առևտրային  փոխակերպման մոտեցմանը:       

Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն, և խոսքը տնտեսական բլոկների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անկարելիություններն են. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպման ահռելի արգասիք`իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի  կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին:  

Իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը` դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ-ում ընդգրկվածությունն իհարկե լիովին համատեղելի է մեր գործընկերների` այլ ԱՊՀ պետությունների հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերի հետ:    

Թույլ տվեք հստակ լինել. Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք,  կապված է Եվրոպականմիության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ. 

Էներգիայի գների սահմանման հնարավոր չարաշահում.  

Առևտրային արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ` ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր. 

Ռազմական համագործակցություն և անվտանգության երաշխավորում.

Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն:  

Քսանմեկերորդ դարում արտաքին հարաբերությունները մեր մայրցամաքում այսպես չպետք էվարվեն: Նման գործողությունները հստակ խախտում են այն սկզբունքները, որոնք ընդունվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկիի սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր երկրի` «միջազգային օրենքների համաձայն` այլ պետությունների հետ հարաբերությունների ազատ սահմանման և ըստ իր ցանկության վարման իրավունքը»: Եվրոպական միությունը կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների:  

Թույլ տվեք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն դեմ չեն Ռուսաստանին: Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպեսմեծապես կօգտվի Արևելյան գործընկերության երկրների ավելի լայն եվրոպական տնտեսությանն ինտեգրման հանգամանքից: Ըստ մեր տեսլականի` նշված համաձայնագրերը պետք է նպաստեն, ԱՀԿ-ի կանոնների համաձայն, երկարաժամկետ պայմաններում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուրտնտեսական տարածքի հնարավոր ստեղծմանը:    

Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնելիրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես ինքներս ենք անում, սակայն այնպես, որ դա համատեղելի լինի ԱՀ/ԽՀԱԱԳ պարտավորություններիհետ: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատելու իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ: Մեր մայրցամաքը երկու մասի բաժանող պաշտպանողական պատն ամենավերջին բանն է, որ մենք կարող ենք ցանկանալ: Այսօրվա ավելի քան մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում մենք չեն կարող ժամանակ վատնել տարածաշրջանային աշխարհագրաքաղաքական մրցակցության վրա: 

Շնորհակալություն: 

Բնօրինակը` այստեղ 

Նախորդ հոդվածը‘Կասեցվել է Քիշնևի օդանավակայանը ՌԴ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին կարգադրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Մամուլ’