‘Ֆոգ Ռասմուսենը համագործակցության կոչ է արել Սաակաշվիլիին և Իվանիշվիլիին’

699

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համագործակցության կոչ է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, գրում է Georgia Online լրատվամիջոցը:

Վարչապետ Իվանիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռասմուսենը կարևորել է Թբիլիսիի ներդրումները ՆԱՏՕ-ի ծրագրերում և ողջունել Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու Վրաստանի ձգտումը:

«Ես ողջունում եմ ձեր կառավարությանը, որը հավատարիմ է մնում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու՝ Վրաստանի ձգտումին: Երկրի բարեկեցիկ ապագայի մասին տարբեր կարծիքներ ունեցող քաղաքական ուժերի համագործակցությունը ժողովրդավարության  հարցում մեկ քայլ առաջ է յուրաքանչյուր երկրի համար, ահա թե ինչու ես ցանկանում եմ համագործակցության կոչով դիմել Վրաստանի նախագահին և վարչապետին»,- մասնավորապես նշել է Ռասմուսենը:                                                                                                                                                                                    

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը Գյումրիում մեքենաներ է նվիրել, առանձնազրույց անցկացրել և հորդորել է չշտապել’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը տնօրինում է ոչ թե նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի’