Ռուսաստանցի ուռուցքաբան, Ուռուցքաբանության բարձրագույն դպրոցի, «Իզուր չէ» («Не напрасно») հիմնադրամի և «Շող» («Луч») ուռուցքաբանական կլինիկայի հիմնադիր Իլյա Ֆոմինցևը որոշել է հեռանալ երկրից այն բանից հետո, երբ ուժայինները եկել են նրա տուն։
Ավելի վաղ Ֆոմինցևին կալանավորել են 20 օրով Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Մայիսի կեսերին, Հայաստանում մեկշաբաթյա արձակուրդ անցկացնելուց հետո, Ֆոմինցևը սոցցանցում հայտնել է, որ ընտանիքով մեկնում է Իսրայել, որտեղ ուռուցքների բուժումը այդ երկրի այցեքարտն է։
«Կարծում եք՝ պատերազմը կարող է ինչ-որ բանի վրա լա՞վ ազդել․․․ Իսկապե՞ս այդպես եք կարծում։ Ոչ մի մանրամասն հիմա չեմ հաղորդի, ու ոչ ոք չի հաղորդի առայժմ։ Բայց դա նույնն է, ինչ հարցնեք․ «Իսկ երբ գնացքը դժոխք է գնում, բոլո՞ր վագոններն են գնում այնտեղ։ Յոթերորդ վագոնն է՞լ։ Ութերորդն է՞լ։ Այո՛, բոլոր վագոնները գնում են դժոխք։ Եվ ուռուցքաբանությունը՝ նույնպես»։
Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուլա Ֆլորիսկայայի վերջին գնահատմամբ՝ պատերազմի սկզբից Ռուսաստանից հեռացել է 150 հազար մարդ։
Փոխանցում է BBC-ն։