‘
Անգլիայի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեստ Բրոմվիչին» եւ անակնկալ պարտություն կրեց: Մերսիսայդցիները մեծ առավելություն ունեին խաղի ամբողջ ընթացքում, սակայն պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց հյուրերի դարպասապահ Բեն Ֆոստերը: Վերջին մի քանի հրաշք սեյվի հեղինակ դարձավ, ինչպես նաեւ ետ մղեց Սթիվեն Ջերարդի 11 մետրանոց հարվածը:
Փոխարենը «Վեսթ Բրոմվիչը» խաղավերջում բաց չթողեց իր հնարավորությունները եւ երկու գոլ խփեց՝ 2:0: Այս հաղթանակից հետո «Վեսթ Բրոմվիչը» շրջանցեց «Լիվերպուլին»
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ»` 0:2
Գարետ Մաքաուլի, 81, Ռոմելու Լուկակու, 90+1
‘