‘Ֆոտոցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ‘

714

Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացեց Աֆղանստանում (ISAF) եւ Կոսովոյում (KFOR) ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցությանը նվիրված ֆոտոցուցահանդես, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:  

Ցուցահանդեսը տեղակայված է Կենտրոնակայանի հիմնական շինության` ԶԼՄ-երի ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված սրահում: 

Ինչպես նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը, առաջին անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում է 2004 թվականից Կոսովոյի առաքելությանը եւ 2010 թվականից Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը ՀՀ ԶՈՒ համակազմերի մասնակցության պատմությունը: Դեսպան Եդիգարյանը կարեւորեց այս միջոցառման անցկացումը նաեւ այն հանգամանքով, որ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը եռապատկել է Աֆղանստանում ծառայող իր համակազմի քանակը եւ այս տարվա հունիսին վերականգնել իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող գորոծողությանը:

Ֆոտոցուցահանդեսը զգալի ուշադրության է արժանացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ գործելու է մինչեւ. նոյեմբերի 15-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը բաց թողեց հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանում կբողոքարկվեն Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումները ‘