‘
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Սերեսո Օսակա» ակումբում, հայտարարել է, որ կցանկանար «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիին տեսնել իսպանական թիմի կազմում:
«Հիանալի կլիներ, եթե Կավանին տեղափոխվեր «Ատլետիկո»: Նա շատ ուժեղ հարձակվող է, ով գտնվում է իր լավագույն մարզավիճակում: Կարծում եմ՝ նա իր խաղաոճով լիովին համապատասխանում է «Ատլետիկոյին», քանի որ նա մեծ արագություն ունի եւ սիրում է մասնակցել հակագրոհներին: «Ատլետիկոն» միշտ առանձնացել է այդպիսի խաղացողներով»,- Ֆորլանի խոսքերն է մեջբերում Cope-ը:
‘