Ֆորմանչուկ․ Ղրիմը զավթելու Կիևի ծրագիրը հավասարազոր է ինքնասպանության

672

Ղրիմի հասարակական պալատի նախագահ Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականների՝ թերակղզին ուժով գրավելու ծրագիրը հավասարազոր է ինքնասպանության։

Երկուշաբթի Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության  ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է վերադարձնել Ղրիմը դիվանագիտական և ուժային ճանապարհներով։ Ուստի ուկրաինական ստորաբաժանումները, համոզված է Բուդանովը, թերակղզի կմտնեն զենքը ձեռքին։

«Դա բացարձակ զառանցանք է։ Հենց Բուդանովի նմաններն են, որ Ուկրաինան այսօրվա ողբերգությանն են հասցրել։ Հետևաբար՝ եթե նման հայտարարություններ էլի հնչեն, որոնց կհաջորդեն կոնկրետ գործողություններ, ապա Բուդանովը թող չմոռանա, որ Ղրիմի նկատմամբ ագրեսիայի ակտը հավասարազոր է ինքնասպանության, ուստի եթե ուզում են փորձել՝ թող փորձեն։ Դա կնշանակի ուկրաինական պետականության կործանման արագացում»,- РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ֆորմանչուկը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Քանի ուշ չէ՝ կատարեք Ռուսաստանի առաջարկը
Հաջորդ հոդվածըԳրոհ Էնգելս ռազմավարական ավիացիայի օդանավակայանի վրա