‘Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդի կարիերան վտանգվել է Չավեսի մահվան պատճառով’

979

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վախճանը վտանգի տակ է դրել Ֆորմուլա-1-ում Williams թիմի ավտոարշավորդ, վենեսուելացի Պաստոր Մալդոնադոյի կարիերան, հայտնում է Motorsport-ը:

Ավտոարշավորդի գլխավոր հովանավորը Վենեսուելայի պետական նավթային ընկերությունն է: Թիմը մեծ հույսեր էր կապում հատուկ Մալդոնադոյի համար ներդրվող գումարների հետ: Չավեսի հակառակորդները դեմ էին այդ ֆինանսավորմանը, այնպես որ այժմ իրավիճակը կարող է փոխվել:

Մինչդեռ Մալդոնադոն այդ ընթացքում Չավեսի մահվան կապակցությամբ հայրենակիցներին կոչ է արել համախմբվել. «Ես բոլորի հետ վշտի մեջ եմ: Իմ ցավակցությունները Չավեսի ընտանիքին եւ Վենեսուելային: Ես կոչ եմ անում բոլոր վենեսուելացիներին միավորվել եւ պայքարել մեր ապագայի համար: Կեցցե՜ Չավեսը՝ մեր Հերոսը»,- գրել է Մալդոնադոն իր Թվիտերում:

Նախորդ հոդվածը‘Honda-ն նոր նախագծեր է ներկայացրել Ժնեւի 83-րդ ավտոսրահում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում շունը կանխել է տիրուհու ինքնասպանության փորձը’