‘
Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվելու շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ:
«Էսպրիտ Արենա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց թիմերը մեկական գոլ խփեցին: 41-րդ րոպեին «Ֆորտունայի» կազմում աչքի ընկավ 20-ամյա հարձակվող Յոել Պոխյանպալոն, իսկ «Բորուսիայի» կազմում պատասխան գոլը 81-րդ րոպեին Յակուբ Բլաշչիկովսկին` իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Երկարատև բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դեկտեմբերին ստացած ազդրի վնասվածքից ապաիքնվելուց հետո Մխիթարյանը երեկ էր վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում, իսկ այսօր Յուրգեն Կլոպը նրան խաղադաշտ դուրս բերեց 73-րդ րոպեին` Կևին Գրոսկրոյտցի փոխարեն:
‘