‘«Ֆուլհեմի» հարձակվողը ձերբակալվել է ‘

725

Անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Աբուբաքար Կամարան ձերբակալվել է ակումբի մարզաբազայում: Ֆուտբոլիստը մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, հաղորդում է BBC-ն: Նա վիճել է եւ ծեծել ակումբի աշխատակիցներից մեկին:

«Ֆուլհեմը» հայտնել է, որ Կամարան հեռացվել է ակումբում որեւէ գործունեությունից:

«Ակումբը շնորհակալ է մայրաքաղաքային ոստիկանությանը արագ արձագանքման եւ գործողությունների համար: Հետագայում մենք զերծ կմնանք մեկնաբանություններից, բայց լիարժեք կհամագործակցենք հետաքննության եւ դատաքննության հետ հանուն աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման»,- ասվում է «Ֆուլհեմի» հայտարարությունում:

Կամարան «Ֆուլհեմ» է տեղափոխվել 2017-ին «Ամյենից»:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Չելսին» հայտարարեց Իգուաինի տեղափոխության մասին’
Հաջորդ հոդվածը‘Մոհամեդ Սալահը հեռացրել է իր էջերը սոցիալական ցանցերում’