‘Ֆուկուսիմայում աճեցված բրնձի առաջին խմբաքանակը վաճառվել է Սինգապուրում’

680

Ճապոնական Ֆուկուսիմա գավառում աճեցրած բրնձի՝ վերջին երկու տարվա ընթացքում առաջին խմբաքանակը վաճառվել է Սինգապուրի ճապոնական սուպերմարկետում, տեղեկացնում է BBC-ն: Հիշեցնենք, որ 2011-ի մարտին Ճապոնիայի ափերին տեղի ունեցած աղետալի ցունամիի հետեւանքով Ֆուկուսիմայում գտնվող ատոմակայանը վթարի ենթարկվեց:  Սինգապուր ներմուծված բրնինձն աճեցվել է «Ֆուկուսիմա» ատոմակայանից 60 կլիոմետր հեռավորության վրա:

Բրնձի յուրաքանչյուր պարկ մանրազնին ստուգման է ենթարկվում, սակայն ոչ բոլորն են վստահ, որ բրինձը սննդի մեջ օգտագործելու համար պիտանի է:
Ֆուկուսիմայի հողագործները հույս ունեն, որ խստորեն վերահսկվող սինգապուրյան շուկամ մուտք գործելը կօգնի ցրել իրենց աճեցրած բրնձի որակի վերաբերյալ եղած մտավախությունները:

 

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը շքեղ առանձնատների պատուհաններից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» – «Կորդոբա». Քրիստիանո Ռոնալդուն մեկնարկային կազմում է’