‘Ֆուտբոլային խուլիգանին պատժեցին’

630

Անգլիական «Լիդս Յունայթեդ» թիմի երկրպագու Արոն Քոուլին դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման՝ Անգլիայի Չեմպիոնշիփի 11-րդ տուրի «Լիդս» — «Շեֆիլդ» հանդիպման (1:1) ժամանակ խաղադաշտ ներխուժելու եւ հյուրերի դարպասապահ Քրիս Քիրքլենդին հարվածելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Նշենք, որ այդ հարվածից հետո «Շեֆիլդի» դարպասապահը որոշ ժամանակ չէր կարողանում շարունակել խաղը եւ միայն բուժօգնություն ստանալուց հետո կանգնեց դարպասի մոտ:

Ֆուտբոլային  խուլիգանը դարպասապահին հարվածելուց հետո կարողացել էր հեռանալ տրիբունա, սակայն ոստիկանությունը տեսաձայնագրությունների միջոցով կարողացել էր պարզել նրա ինքնությունը եւ ձերբակալել: Արդեն ոստիկանությունում 21-ամյա Քոուլին խոստովանել է, որ այնքան հարբած է եղել, որ նույնիսկ չի հիշում այդ միջադեպը:

Նշենք, որ «Լիդսը» Արոնին ցմահ զրկել է իր հանդիպումներին հաճախելու իրավունքից:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հանրային հեռուստատեսությունը դարձել է ուղեղների լվացման մի խայտառակ մեքենա’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը կհանդիպի Վրաստանի ԱԺ նախագահին ‘