‘Ֆուտբոլային մեծ տոնից 10 oր առաջ’

645

Այսօր, հունիսի 2-ին ֆուտբոլի  Աշխարհի առաջնությանը մասնակից բոլոր երկրների  ազգային հավաքականների մարզիչները  հայտարարել են այն բոլոր ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Բրազիլիա: Նրանց մեջ, անկասկած, կային այնպիսիք, որոնք փորձառու են և վայելում են իրենց երկրպագուների վստահությունն ու  հավատը: Միաժամանակ, այս ընտրանիներում տեղ են գտել ֆուտբոլիստներ, որոնց թերահավատորեն են վերաբերվում:

 

Նշումներ

 

Արգենտինա: Լեոնել Մեսսի-Գուցե շատերին տարօրինակ թվա, որ այս ֆուտբոլային աստղին իր երկրի երկրպագուները չեն հավատում: Այստեղ հաճախ են նրան քննադատում ու գտնում են, որ նա նույնպիսի նվիրումով դուրս չի գալիս խաղադաշտ, ինչպս դա անում է «Բարսելոնայում»:

«Արգենտինան իմ երկիրն է, իմ ծննդավայրը, իմ ընտանիքն ու ինքնաարտահայտման իմ ձևը: Իմ բոլոր փաստաթղթերն արգենտինակական են, քանի որ սա երկիր մոլորակի այն անկյուն է, ուր ես ցանկանում եմ վերադառնալ»,-ի պատասխան բոլորին ասել է հանրաճանաչ ֆուտբոլիստը:  Արգենտինացի աստղը նշել է, որ իրեն միշտ ուղեկցում են մանկության հուշերը և Արգենտինայի հետ էմոցիոնալ կապերը շատ ուժեղ են: «Ես միշտ իմ երկրի հավաքականի ֆանատն եմ եղել, նայում էի նրա բոլոր ֆուտբոլային խաղերը: Հիշում եմ Մունդիալ 2002-ի խաղերը.  Ես այդ ժամանակ «Բարսելոնայում» էի և այդ տարածությունից մեծ ցավ էի զգում»-նշել է Մեսսին և հավելել, որ բոլոր քննադատներին ավելի լավ կպատասխանի խաղադաշտում:

«Ճշմարտությունն այն է, որ ասել են, իբր ես հավաքականում խաղալու ցանկություն չունեմ, չեմ երգում իմ երկրի հիմնը, չեմ հարգում մարզաշապիկը: Այդ ամենն ինձ անասելի  ցավ է պատճառում, քանի որ բոլոր մեղադրանքներն անիմաստ են: Լինում են պահեր, որ ես չեմ հասկանում, թե ինչու է ամեն ինչ այդպես դասավորվել. չէ որ  այդքան ջանք ու եռանդ եմ գործադրել:  Ես միշտ սպասել եմ, որ ինձ հրավիրեն Արգենտինայի հավաքական, այն դեպքում, երբ կար տարբերակ Իսպանիայի ընտրանիում խաղալու: Ես միշտ ասել եմ, որ սիրում եմ Արգենտինան և զգում եմ միայն այդ երկրի գույները: Ես միշտ կլինեմ իմ երկրի հավաքականի հետ, երբ կզգացվի իմ կարիքը: Զգում եմ, որ ընդունված եմ ֆուտբոլասերների կողմից, նրանք հավանում եմ իմ խաղաոճը, իսկ ես երազում եմ նրանց տիտղոսներ տալ»,-ասել է Մեսսին:

 

 Ադնան Յանուզայ- Այս տարի պետք է առանձնացնել նաև Բելգիայի ընտրանին: Կարելի  նշել մի շարք ֆուտբոլիստների՝ Էդեն  Ազար, Տիբո Կուռտուա, Վենսան Կոմպանիի և մի շարք այլ տաղանդների: Նրանցից է նաև երիտասարդ ֆուտբոլիստ, «Մանչեստր Յունայթեդի» խաղացող Ադնան Յանուզայը: Այս ֆուտբոլիստը հնարավոր 6 երկրների հավաքականներից ընտրեց հենց Բելգիան: 1995թվականին Բրյուսելում ծնված այս ֆուտբոլիստը ոչ ի երկրի երիտասարդական հավաքակնում չի խաղացել: Ընդգրկված է եղել  Բելգիայի «Անդերլեխթ»-ում,  այնուհետև տեղափոխվել է «Մանչեստր Յունայթեդի» մարզադպրոց: Այս թիմում նրա դեբյուտը եղել է  Դևիդ Մորեսի օրոք: Այս մարզիչը նրան անսահմանափակ խաղային ժամանակ էր տալիս, թեև ընդամենը  18 տարեկան է:

Յանուզայը ընտրեց այն երկիրը, որտեղ ծնվել է: Երիտասարդ ֆուտբոլիստ հնարավորություն ուներ դառնալու Ալբանիայի, Կոսովոյի, Թուրքիայի ու Սերբիայի ընտրանիների անդամ. Նրա ծնողները Ալբանիայից ու Կոսովոյից են, իսկ Թուրքիայոմ ու Սերբիայում են ապրում ֆուտբոլիստ տատն ու պապը: Ի վերջո, ֆուտբոլիստը կարող է հանդես գալ Անգլիայում, որովհետև 5 տարի հետո հնարավորություն ուներ այդ երկրի քաղաքացին դառռնալու: Բայց նա ունի իր մարզիչը, որ հայտարարեց ֆուտբոլիստի վերջնական որոշման մասին:   

 

Անգլիա: Գարի Կեհիլ

Հավանաբար, աշխարհի առաջնությունում Գարի Կեհիլը կլինի գլխավոր դեմքերից մեկը իր երկրի հավաքականի կազմում:

«Կեհիլը հիանալի խաղաշրջան անցկացրեց: Մրցաշրջանի երկու կեսերից երկրորդում  «Չելսին ավելի նպատակային խաղ ցուցադրեց: Վստահ եմ, որ ազգային հավաքականում նա առաջին կարգի ֆոտբոլիստներից մեկն  է: Աշխարհի առաջնությունում նրա փորձը իր կարիերայի և զարգացման կարևոր մասն է: Այսօր նրա խաղը հասել է գագաթնակետին: Սակայն կարևոր է նաև նրա անհատականությունը. Կեհիլը այն մարդկանցից է, որոնք կարողանում են ընդունել քննադատությունը և դրականորեն  արձագանքում խորհուրդներին: Նա ինձ շատ է դուր գալիս թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ»,-նրա մասին ասել է Մոուրինյոն:

«Հիանալի է այն, որ ես այս անգամ հայտնվել եմ հավաքականում. Դա  վերջն է, բարձրագույն կետը ցանկացած ֆուտբոլիստի համար: Ես հիմա անհամբերությամբ եմ սպասում մեկնարկին: 2010 թվականին  չընդգրկվեցի հավաքականում, քանի որ ձեռքի վնասվածք ունեի: Ինձ թվում էր, որ երբեք այդ պահը չի գա:Շատ եմ ուզում, որ ամեն ինչ լավ անցնի ու ես ամեն ինչ կանեմ դրա համար: Բավական բարդ խումբ է և դժվար կլինի:Բացի դրանից մենք պետք է հարմարվենք կլիմային: Ես մեկնելուց առաջ խոսել եմ «Չելսիի» բրազիլացի խաղացողների հետ: Նրանք պատմել են շոգի ու խոնավության մասին, որը լուրջ գործոն է: Այդ ամենին պետք  հարմավենք: Դա այն է հանգամանքն է, որ հհռուստացույցի առաջ նստած ֆուտբոլասերնրը կարող են հաշվի չառնել:Այլ խոսքով, դա լուրջ փորձություն է»,- ասել է Գարի Կեհիլը:

 

Նախորդ հոդվածը‘Հետազոտություն. Օտար լեզուն երկարացնում է ուղեղի կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխություններ ՍԴ–ում. «Հրապարակ»’