‘Ֆուտբոլային մեծ տոնից 5 оր առաջ’

762

Որքան քիչ ժամանակ է մնում Աշխարհի առաջնության մեկնարկին,  այնքան շատանում են խոսակցությունները ֆուտբոլային  այս կամ այն հարցի շուրջ: Մունդիալից ընդամենը 6 оր առաջ շատերի շուրթերից են ափսոսանքի խոսքեր հնչում այն մասին, որ այս կամ այն ֆուտբոլի համաշխարհային աստղը չի մասնակցում ֆուտբոլային այս ամենակարևոր իրադարձությանը: Իսկ պատճառները թե’ օբյեկտիվ են, թե’ սուբյեկտիվ. մի մասը  վնասվածքներ ունի կամ էլ, պարզապես  չեն հրավիրվել իրենց երկրների ազգային հավաքականներ: Ընդամենը մի քանի  оր հետո Բրազիլիայի մարզադաշտերում կհնչեն մրցավարների սուլիչները, սակայն, ավա՜ղ, այնտեղ չեն լինի մեր սիրելի ֆուտբոլիստներից շատերը…Մունդիալի մեկնարկից 6 оր առաջ մեկ անգամ ևս նրանց հիշելով, ֆուտբոլասերների ու երկրպագուների անունից մեր սերն ու հարգանքն ենք արտահայտում այն բոլոր խաղացողների հանդեպ, որոնց,  թեև  այս оրերին չենք տեսնի,  նրանց խաղից հաճույք չենք ստանա, այնուհանդերձ, նրանց բացակա ներկայությունը միշտ էլ կզգանք;

Նշումներ

Ցավալի կորուստներ

Այն խաղացողներից, ովքեր  հաստատ կամ, ամենայն հավանականությամբ, վնասվածքների պատճառով չեն մասնակցի Բրազիլայի առաջնությանը կարելի էր  շատ հզոր հավաքական կազմել՝ ընդունակ հաղթելու ցանկացած մրցաշարում:

Ամենահայտնիները

Դարպասապահ՝ Վիկտոր Վալդես,

կիսապաշտպաններ՝  Ռաֆաել վան դեր Վարտ, Ռիկարդո Մոնտոլիվո,  

հարձակվողներ Ռադամել Ֆալկաո  և Թեո Ուոլկոտ…

Այս ցուցակին կարելի է ավելացնել նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր վնասվածքներով են սկսել նախապատրաստվել այս մեծ մրցաշարին և նրանց մասնակցությունը խաղերին  կամ հարցականի տակ է, կամ էլ  կմանսակցեն ոչ իրենց հատուկ արդյունավետությամբ: Ահա նրանք՝ Քրիստիանո Ռոնալդու, Դիեգո Կոստա,   Արթուրո Վիդալ, Բաստիան Շվայնշտագեր, Մանուել Նոյեր… Նշենք նաև, որ առաջնությունն արդեն հաստատ բաց կթողնեն  Գերմանիայից Մարկո Ռոյսը և Ֆրանսիայից՝ Մարկ Ռիբերին:

Նրանք չեն հրավիրվել հավաքական

Աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի կյանքում ամենագլխավոր իրադարձությունն է: Ափսոս, որ 6 оր հետո մենք չենք տեսնի նրանց՝ լավագույններին, Բրազիլիայի մարզադաշտերում: Իսկ պատճառները ավելի քան անհասկանալի են՝ կոնֆլիկտ մարզիչի հետ, կամ  մարզչի պատկերացումների անհամապատասխան խաղաոճ:

Ահա նրանցից ամենահայտնիները.

Կարլոս Տևես (Արգենտինա, 30 տարեկան). Կարճ ժամանակահատվածում այս ֆուտբոլիստը դարձավ Թուրինյան «Յուվնտուսի» իսկական առաջնորդը՝ Ծեր Սինյորայի համար խփելով  21 գոլ, սակայն այս իրողությունն անգամ չհամոզեց Ալեքսանդրո Սաբալյային, և Կարլիտոսը մնաց Ալբիսելեստեցների հայտացուցակից դուրս:

Սամիր Նասրի (Ֆրանսիա,  26 տարեկան). Դիդյե Դեշամը այս ֆուտբոլիստին կանոնավոր կերպով հրավիրում է նախընտրական խաղերին: Սակայն, ի զարմանս բոլորի՝ Նասրին 23-ի շարքում չընդգրկվեց: «Սամիրը չի սիրում նստել պահեստայինների նստարանին, այդ իսկ պատճառով ես նրան հայտացուցակում չընդգրկեցի»,-այսպես է մեկնաբանել իր այս որոշումը Դեշամը:

Ֆրանչեսկո Տոտի (Իտալիա, 37 տարեկան). Իհարկե, Տոտին արդեն երիտասարդ չէ և պետք չէ զարմանալ, որ նա չի ընդգրկվել հավաքականում: Սակայն, ամեն դեպքում այս լեգենդար ֆուտբոլիստը «Ռոմա»-ում հիանալի մրցաշրջան է անցկացրել և նա հաստատ կարող էր оգտակար լինել «Սկուադրա Աձուրաներին»: Չեզարե Պրանդելին բազմիցս ասել էր, որ Իմպերատորը մտնում էր ծրագրերի մեջ: Արդյունքում՝ Չեսկոն չընդգրկվեց անգամ ընդլայնված կազմում:

Կակա (Բրազիլիա,  32 տարեկան). Մեր մոլորակի երբեմնի լավագույն ֆուտբոլիստներից մեկն իր մարզավիճակը կորցրել էր Մադրիդի «Ռեալ»-ում, սակայն «Միլան» վերադառնալուց հետո  նա կամաց-կամաց վերագտավ իրեն և անցկացրեց բավական հաջող խաղաշրջան: Բայց սա բավական չեղավ Սկոլարիի համար, և նա չընդգրկվեց հավաքականում:

Մարիո Գոմես (Գերմանիա,  28 տարեկան). Մինչև վերջերս Գոմեսը Բունդեսթիմի գլխավոր հարվածային ուժն էր, սակայն վնասվածքների պատճառով այս խաղաշրջանում գրեթե չխաղաց: Առաջնության վերջում ֆուտբոլիստը կարծես թե բուժեց վնասվածքը, սակայն այդպես էլ հավաքականի կազմում նրան չտեսանք:

Մարկ-Անդրե Ստեգեն (Գերմանիա, 22 տարեկան). Մարկ-Անդրե Ստեգենը, թեև երիտասարդ է, այնուհանդերձ, արդեն ցուցադրում է անհավանական կայուն խաղ դարպասում:  Այս ֆուտբոլիստին անգամ նկատել են Կատալոնիայում և մյուս խաղաշրջանից նա .կխաղա «Բարսելոնա»-ում: Յոահիմ Լյովը գտավ, որ նա Գերմանիայի հավաքականում չի կարող լինել անգամ երրորդ դարպասապահ:

Էշլի Քոուլ (Անգլիա, 33 տարեկան). Ժոզե Մոուրինյոյի գալու հետ մեկտեղ այս ֆուտբոլիստը ավելի շատ պահետայինների նստարանին է եղել: Այնուհանդերձ, երբ դաշտ է մտել, բավական հաջող, բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղացել: Ամեն դեպքում, Հոջսոնը հարկ չհամարեց оգտագործել այս ֆուտբոլիստի հսկայական խաղային փորձը և խաղային որակները:

Իսկո (Իտալիա.  22 տարեկան). Դեռևս անցած խաղաշրջանում այս ֆուտբոլիստին համարում էին Իսպանիայի հավաքականի ապագան: Սակայն, Աշխարհի առաջնությունում Վինսենտե դել Բոսկեն որոշեց հույսը դնել  «հին գվարդիայի» վրա:

Մարտեն Ստեկլենբուրգ (Նիդերլանդներ, 31 տարեկան). Լոնդոնի «Ֆուլհեմ» տեղափոխությունը Մարտենին ոչ մի ուրախություն չբերեց և նա չդարձավ Քոթեջերների առաջին համարը: Նրա ծառայություններից հրաժարվեց նաև Լուի վան Գալը:

Նախորդ հոդվածը‘«Մարաթուկ Թրեվլ»-ից պնդում են, որ իրենք նամակ չեն ուղարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Սմբատ Այվազյանը ‘