‘Ֆուտբոլային Միությունը կհետաքննի Դիեգո Կոստայի անզգույշ արարքները’

979

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը` «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան չի պատժվի Ֆուտբոլային Միության կողմից «Էվերթոնի» կիսապաշտպան Գարեթ Բերրիին թվացյալ կծելու համար, բայց «Գուդիսոն Պարկում» ստացած կարմիր քարտից հետո նա hետաքննության կենթարկվի մի շարք այլ անզգուշությունների համար:

Բերրին հրապարակավ հայտարարել է, որ Կոստան իրեն չի կծել և ՖՄ-ն որոշել է, որ կարիք չկա այդ հարցին ընթացք տալու: Բայց ամեն ինչ այդտեղ չի ավարտվում, քանի որ այդ դեպքից հետո ՖՄ-ն որոշել է վերանայել բրազիլացու մյուս անզգույշ արարքները: Դրանց թվում է մրցավար Մայքլ Օլիվերի դեմ պահվածքը, երվ հրաժարվեց անմիջապես լքել խաղադաշտը, ինչպես նաև հյուրընկալող թիմի երկրպագուներին ուղղված ենթադրյալ ժեստը: Երկուսն էլ կարող են երկարաժամկետ պատիժների հանգեցնել:

Այնուամենայնիվ, ամենալուրջ բողոքը աչքաթող է արվել:

Բերրին պնդում է, որ թվացյալ կծելու նկարները չեն արտահայտում այն, ինչ իրականում եղել է:

«Տեսա, որ իմ ու Կոստայի մասնակցությամբ դրվագը շատ խոսակցությունների առիթ է դարձել: Ասեմ, որ Դիեգոն ինձ չի կծել»,-գրել է Բերրին սոցկայքերից մեկում:

«Չելսիի» մամուլի ծառայությունից ևս հայտնել են, որ կատարվածից հետո Կոստան զրուցել է ակումբի ներկայացուցիչների հետ ու իր զղջումն արտահայտել նման պահվածքի համար, բայց միևնույն ժամանակ ասել, որ ինքը կռվի ժամանակ չի կծել Բերրիին:

Նախորդ հոդվածը‘Նոյեր. ՙ«Յուվեի» հետ խաղում մենք ֆավորիտ չենք՚’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարների թվում է’