‘Ֆուտբոլային մրցավարները պայմանավորված խաղի դիմաց համաձայնել էին օգտվել սեքս-ծառայություններից’

1046

Լիբանանցի երեք ֆուտբոլային մրցավար իրենց մեղավոր են ճանաչել, որ համաձայնվել են Սինգապուրում կայանալիք հանդիպման անհրաժեշտ արդյունքը ապահովելու դիմաց օգտվել մարմնավաճառների ծառայություններից:

Սինգապուրի դատարանը եզրային մրցավարներ, 33-ամյա Ալի Էյդին եւ 37-ամյա Աբդալա Թալեբին դատապարտել է երեք ամիս ազատազրկման, իսկ գլխավոր մրցավարի՝ 34-ամյա Ալի Սաբահի հանդեպ, որին դատախազները ավելի խիստ են ցանկանում պատժել, վճիռը կկայացվի ավելի ուշ:

Եզրային մրցավարները արդեն ազատ են արձակվել օրինակելի վարքագծի համար, ինչպես նաեւ այն պատճառով, որ կալանքի ժամկետն ավարտվել էր, քանի դեռ նրանք սպասում էի դատավճռին:

Երեք մրցավարներն էլ կալանավորվել էին, երբ համաձայնվել էին օգտվել սեքս-ծառայություններից, որի դիմաց պետք է ապահովեին ապրիլի 3-ին կայանալիք Ասիական Կոնֆեդերացիայի գավաթի «Տամպինս Ռովերս» (Սինգապուր) — «Իստ Բենգալ» (Հնդկաստան) հանդիպման անհրաժեշտ արդյունքը:

Սակայն ձախորդ մրցավարները ոչ միայն չեն օգտվել ցանկալի ծառայություններից, այլ նաեւ զրկվել են հանդիպումը սպասարկելու իրավունքից եւ կալանավորվել:

Նախորդ հոդվածը‘Թոշակառու կնոջ թոշակից «պահել» են 177.000 դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘Դիլիջան միջազգային դպրոց. Փողերի լվացման միջո՞ց, թե զարգացման ծրագիր ‘