‘
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ֆուտբոլային տրանսֆերների շուկան աճել է 19.35%-ով և կազմել 3.756 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է FIFA TMS վերլուծական ընկերությունը: Ընդհանուր առմամբ այդ ընթացքում իրականացվել է մոտ 10.500 տրանսֆեր:
Միայն հուլիս ամսին թիմերը 2.295 մլրդ. դոլար են ծախսել: Ամենից շատ ծախսել են անգլիական ակումբները (733.9 մլն. դոլար), երկրորդ տեղում գերմանացիներն են (338 մլն. դոլար), երրորդում՝ իտալացիները (303.2 մլն. դոլար): Իսպանական ակումբներն ամենաշատ վաճառողն են (385.1 մլն. դոլար):
Հիշեցնենք, որ մոտ օրերին ամենասպասվող տրանսֆերային իրադարձությունը բրազիլացի Նեյմարի՝ 222 մլն. եվրոյի դիմաց «Բարսելոնա»-ից ՊՍԺ տեղափոխությունն է, ինչը, բնականաբար, իր խմբագրումները կմտցնի այս հաշվետվության տարեկան տարբերակում:
‘