‘
Էստոնիայի հավաքականի 35-ամյա հարձակվող Անդրես Օպերը Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:1) մրցակցի հետ բախվելուց հետո գլխի վնասվածքի պատճառով հիշողության մասնակի կորուստ է ունեցել (տեսանյութում՝ 2:20 րոպեից):
«Պատմեք ինձ խաղի մասին: 10 րոպե առաջ ես ինտերնետում կարդացի որ պարտվել ենք 0:1 հաշվով:
Ես ընդհանրապես այդ խաղի մասին ոչինչ չեմ հիշում: Հիշողության մեջ չի մնացել նույնիսկ նրա հաշիվը: Նույնն էլ հիվանդանոց տեղափոխվելու մասին. ոչինչ չեմ հիշում»,- Օպերի խոսքն է մեջբերում Õhtuleht-ը:
Նշենք, որ հարձակվող վնասվածք էր ստացել հանդիպման արդեն 10-րդ րոպեին, սակայն հետո ամբողջ առաջին խաղակեսը դաշտում է եղել: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության ներքո: Ֆուտբոլիստի առողջությանը ոչինչ չի սպառնում:
‘