‘
Թուրքիայի առաջնության երեկ տեղի ունեցած «Բեշիքթաշ»-«Գազիանթեփսփոր» հանդիպման ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել:
Հյուրերի ֆուտբոլիստ Իվան Կեցոյևիչը պատրաստվել է փոխարինման դուրս գալ, սակայն այնքան է շտապել, որ չի նկատել, որ խաղադաշտ է դուրս գալսի ներքնաշորով:
Վերջին պահին տեսնելով, որ առանց կիսավարտիք է` արագ վերադարձել է պահեստայինների նստարան ու հագել այն:
Կեցոյևիչի արարքից հետո, «Գազիանթեփսփորի» ֆուտբոլիստները, հավանաբար, այնքան են ոգևորվել, որ ի վերջո կարողացել են պատասխան գնդակ խփել և խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1:
‘